HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Սյունիքում և Գեղարքունիքում պատերազմի հետևանքով անշարժ գույքին հասցված վնասները կփոխհատուցվեն

Կառավարությունը կփոխհատուցի պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները։ Որոշումն ընդունվել է  Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում։

«Փոխհատուցումը կտրամադրվի քաղաքացիներին, քանի որ հիմնականում ավերածությունները փոքր չափի են: Միայն մեկ դեպք ունենք ամբողջական վնասված տան, որտեղ հետագա բնակությունը հնարավոր չէ, լրացուցիչ քննարկում է իրականացվում այդ ընտանիքին կացարանով ապահովելու համար: Նաև կան շարժական գույքի մասով կրած վնասներ, որոնց  փոխհատուցման համար Կառավարության լրացուցիչ որոշում կլինի»,- տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով։ Աջակցությունից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում պետք է ներկայացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ Դիմումը պետք է ներառի շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն և բանկային հաշվեհամարը:

Նախարարությունը շահառուի դիմումը ստանալուց հետո կկատարի շահառուի ներկայացրած տվյալների ճշգրտում և 5 օրվա ժամկետում կկայացնի որոշում՝ աջակցության տրամադրման կամ մերժման մասին:

Աջակցության տրամադրման մերժման մասին պատասխանում կնշվի մերժման պատճառը, իսկ աջակցության տրամադրման դեպքում՝ համապատասխան գումարը շահառուի բանկային հաշվեհամարին կփոխանցվի 5 աշխատանքային օրերի ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter