HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կփոխհատուցվեն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած անձանց ծախսերը

Կառավարությունը կփոխհատուցի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած անձանց ծախսերը։ Վեցամսյա աջակցությունը կտրամադրվի 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար կացարան տրամադրող անձանց։ Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում։

Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամեն ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանում է, և 45 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախում է։

«Նշված գումարները չեն համարվելու՝ որպես վարձակալության գումար, այսինքն՝ անհատույց են տրամադրվելու և հարկման ենթակա չեն»,- հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Միջոցառման շրջանակում հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ում Հայաստանում կամ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) պատկանում է բնակելի անշարժ գույք։

Հյուրընկալվող չի համարվում Հայաստանում կամ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով բնակելի անշարժ գույք ունեցող քաղաքացին։

Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով. 

  • 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,
  • 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

Դիմումին պետք է կցվի նաև հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:

Մեկ հյուրընկալվողի համար սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական միայն մեկ անգամ: Ընդ որում` սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե հյուրընկալվողը ներկայացնում է աջակցության տրամադրման դադարեցման դիմում՝ կացարանի տրամադրումը դադարելու հիմքով կամ Արցախի կառավարության կողմից հյուրընկալվողի՝ Արցախում մշտական բնակություն հաստատելու տեղեկության դեպքում։

Մեկնաբանություններ (1)

Մարիամ
Ես Մարիամն եմ Հադրութից մնում եմ կոտայքի մարզում Նոր Երզնկա գյուղում Երկրորդ կարքի հաշվանդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter