
Գյուղնախարարություն. «Շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ»
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ:
Ծառայության տեսուչների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան գործողություններ՝ ձվի նշված խմբաքանակը շուկայից ամբողջությամբ դուրս բերելու ուղղությամբ:
Ծառայությունը կոչով դիմում է քաղաքացիներին՝ ցուցաբերել զգուշավորություն, իսկ նման խախտումների դեպքեր հայտնաբերելու դեպքում զանգահարել Ծառայության թեժ գծի հեռախոսահամարով (45-74-21):
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել