
Ն. Փաշինյան. «Պատերազմին մասնակցած անձանց ուսանող զավակների և ուսանողների ուսման վարձերը կփոխհատուցվեն»
Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ տվյալ օրվա նիստի բոլոր զեկուցվող հարցերն, ըստ էության, տեղավորվում էին նոյմեբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ:
«Չզեկուցվող հարցերի փաթեթի մեջ նույնպես կային այդպիսի հարցեր: Այժմ պատրաստվում է Կառավարության նախագիծ, որով նախատեսվում է պատերազմին մասնակցած ուսանողների, նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի 2-րդ կիսամյակի ուսման վարձերը փոխհատուցել»- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ Կառավարությոան մյուս նիստին արդեն դե յուրե որոշումը կընդունվի:
«Այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր չպետք է առաջանա, մինչև որոշումը կկայացվի»,- ասաց վարչապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել