HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ներկայացվել է Կանադայում անցկացվող «Մշակույթների տոնահանդես» միջոցառմանը

Մարտի 26-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի Ալգոնքինի կիրառական արվեստների և տեխնոլոգիայի քոլեջում կայացավ «Մշակույթների տոնահանդես» (Celebration of Cultures) ամենամյա միջոցառումը, որում այլ երկրների կողքին ներկայացված էր նաև Հայաստանի տաղավարը:

Տաղավարում ցուցադրվեցին հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ: Հայկական տարազներով հայ կամավորները մատուցեցին հայկական ուտեսներ: Ավարտին ցուցադրվեց տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի մասին (The Land of Noah): Տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց բազմաթիվ այցելուների մեջ:

«Մշակույթների տոնահանդեսին» Հայաստանի մասնակցությունը կազմակերպել էր Կանադայում ՀՀ դեսպանությունը, աջակցել էր Օտտավահայ մշակութային կազմակերպությունը: Բացի Հայաստանից՝ տարածաշրջանը ներկայացնում էր միայն Իրանի դեսպանությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter