HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը մոտակա ժամանակաշրջանում կկարողանա ժամանել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանը հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները մոտ ժամանակներս կկարողանան ժամանել Լեռնային Ղարաբաղ՝ քրիստոնեական և մուսուլմանանական սրբավայրերի պահպանման գնահատման համար։ Այդ մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 3-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան։

«Մենք հույս ունենք, որ առաքելությունը, որը ձևավորվել է հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցության շրջանակներում և ՅՈւՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանման և պաշտպանության ոլորտներում մասնագիտացած ՀԿ-ների մասնակցությամբ, մոտակա ժամանակներում կկարողանա ժամանել Լեռնային Ղարաբաղում և տեղում տա իրավիճակի օբյեկտիվ գնահատական»,- նշել է դիվանագետը։

Ռուսական արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան աջակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի նախաձեռնությանը Լեռնային Ղարաբաղ ուղարկել փորձագետների, որը հաստատվել է նոյեմբերի 30-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Զախարովայի կարծիքով՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները կկարողանան տալ «բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են տարածաշրջանում քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերի պահպանությանը և վիճակին»։

Զախարովան նշել է, որ Լավրովի և Ազուլեի հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, մասնավորապես, ռազմական գործողություններից և վանդալային գործողություններից տուժած մշակութային հուշարձանների և կրոնական օբյեկտների պաշտպանության ու պահպանության, ինչպես նաեւ տարածաշրջանում կրթական համակարգի վերականգնման բնագավառում:

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter