HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վթարի են ենթարկվել բժիշկն ու բուժքույրը

Այսօր առավոտյան` ժամը 10:10-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Շահումյանի արձանի անմիջապես հարևանությամբ' Խորենացի, Վազգեն Սարգսյան և Իտալական փողոցների խաչմերուկում:

Միմյանց են բախվել «Նիսսան Պատրոլ» մակնիշի 15 ՍՏ 900 համարանիշի և Շտապօգնության 1-03 ծառայության ավտոմեքենաները: Շտապօգնության ծառայության բժիշկն ու բուժքույրը ստացել են մարմնական վնասվածքներ: «Նիսսան Պատրոլի» վարորդն է եղել 22-ամյա Գևորգ Մուրադյանը, իսկ շտապօգնության վարորդը եղել է 53 տարեկան:

Ինչպես դեպքի վայրից «Հետքին» տեղեկացրին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, տուժողները տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ժամը 11-ի սահմաններում վթարված ավտոմեքենաները դեռ կանգնած էին: Նրանք սպասում էին ԱՊՊԱ-ի աշխատակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter