HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին վերջինս հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ: Գրառումը ներկայացնում ենք ստորև:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել։ Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե ո՛ր ոլորտում գործունեություն կծավալեմ և որտե՛ղ նպատակահարմար կհամարեմ: Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ։

Հ.Գ. Ավելացնեմ նաև, որ աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»,- գրել է Մեխակյանը:

Հիշեցնենք, որ Արգիշտի Մեխակյանը Արցախյան ազատամարտի մասնակից, Մարտական խաչի ասպետ Մեխակ Մեխակյանի որդին է, որն առանցքային դեր է ունեցել, մասնավորապես, Թալիշի ազատագրման մարտերում։ Նրա հիշատակին Ջաբրայիլն անվանակոչվել է Մեխակավան։

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
"Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ.........."Հայ մարդ․․․․հայերէն խօսէ՛ք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter