Մեքենան զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները Լոռու մարզի Թումանյան-Սանահին հատվածում երկաթուղային գծերի վրա հայտնաբերել են ավտոճանապարհից ընկած մեքենա:
«Opel Zafira» մակնիշի 90OT101 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին կամ հավանական ուղևորներին տեղում հայտնաբերել չի հաջողվել:
Դատելով ասֆալտի վրա անվադողերի հետքերից՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն գլորվել է ճանապարհից և հայտնվել երկաթուղային գծերի վրա: Բարեբախտաբար, վթարի պահին այդ հատվածում գնացքի բացակայության պատճառով հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ աղետից:
2020 թվականին սա արդեն հինգերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում է երկաթուղային գծերի վրա մեքենա ընկնում:
ՀԿԵ-ն իր հերթին ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար և տրանսպորտային միջոցների վարորդներին կրկին հորդորում է խստորեն պահպանել երթևեկության կանոնները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել