HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրով. «Մենք չունենք սկզբունքային տարաձայնություններ Թուրքիայի հետ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը սկզբունքային տարաձայնություններ չունի Թուրքիայի հետ։

«Մենք չունենք սկզբունքային տարաձայնություններ Թուրքիայի հետ»,- նշել է Լավրովը՝ ելույթ ունենալով «Միջերկրական ծով. հռոմեական երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ։ Նա ընդգծել է, որ երկրները չեն կարող բոլոր հարցերում համաձայնություն ունենալ, ցանկացած երկրի պարագայում կարող են լինել չհամընկնող դիրքորոշումներ։ 

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կառուցվում են բարիդրացիության և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա։ Բացի այդ, մենք ունենք էներգետիկայի ոլորտում բազմամիլիոնանոց նախագծեր, ինչպես նաև համագործակցություն ռազմատեխնիկական ոլորտում։ Մենք մեր արտաքին քաղաքական ակտիվությունը համակարգելու բավականին խոստումնալից ծրագրեր ունենք։ ...Ինչ վերաբերում Է Լիբիային, գաղտնիք չէ, որ Թուրքիայի հետ մենք տարբեր մոտեցումներ ունենք իրավիճակի վերաբերյալ, բայց մենք շփման մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի հետ։ Թուրքիան շեշտը դնում է Տրիպոլիի վարչակազմի հետ հարաբերությունների վրա, բայց իրավիճակին նայեք ավելի լայն իմաստով։ Կարծում եմ, որ Ռուսաստանի, Թուրքիայի և մյուս երկրների ազդեցությունը հակամարտության կողմերի վրա օգնում է հասնել ավելի լավ արդյունքների, երբ մենք միասին ենք աշխատում»,- հավելել է Լավրովը։

Լուսանկարը՝ «Спутник» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter