
Ռուսական НТВ հեռուստաընկերության աշխատակիցները ձերբակալվել են Թուրքիայում. նրանց հետ կապ չկա հինգշաբթի օրվանից
Ռուսական НТВ հեռուստաընկերության թղթակցի և օպերատորի հետ, որոնք ձերբակալվել են Ստամբուլում, հինգշաբթի օրվանից հնարավոր չի եղել կապ հաստատել։ Այդ մասին հայտարարել են Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը և НТВ հեռուստաընկերությունը։
«Դեկտեմբերի 3-ից Ստամբուլում դադարել են կապի դուրս գալ НТВ հեռուստաընկերության «Центральное телевидение» հաղորդման լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը։ Նրանց հետ վերջին անգամ լիարժեք կապ է եղել հինգշաբթի օրը, ժամը 12:22-ին, որի ընթացքում ռուսաստանցիները հայտնել են, որ իրենց ձերբակալում են անհայտ անձինք և ինչ-որ տեղ են տանում»,- նշվում է ՌԴ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանությունը և Ստամբուլում ռուսական գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ և ճշտում են հնարավոր ձերաբակալության վերաբերյալ տեղեկատվությունը։
❗️ 3 декабря в Стамбуле перестали выходить на связь журналисты программы @ntvru "Центральное телевидение" А.Петрушко и И.Малышкин. @RusEmbTurkey и @rusya_istanbul проясняют информацию об их возможном задержании.
— МИД России ?? (@MID_RF) December 4, 2020
Надеемся на оперативное содействие турецкой стороны @MFATurkey. pic.twitter.com/pi7G4ix68e
НТВ հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ Պետրուշկոն և Մալիշկինը, որոնք գտնվում էին Ստամբուլի արվարձաններից մեկում, խմբագրությանը հայտնել են, թե իրենց ձերբակալում են ոստիկանները, որից հետո կապը նրանց հետ ընդհատվել է։
Դեկտեմբերի 3-ին, Մոսկվայի ժամանակով 21:00-ին Պետրուշկոն կարողացել է կարճ հաղորդագրություն ուղարկել։ «Մեզ չգիտես ինչու դեռ պահում են»,- հաղորդագրությունը մեջբերել է հեռուստաընկերության մամուլի ծառայությունը։ Դրանից հետո նրանք կապ չեն հաստատել հեռուստաընկերության հետ և չեն պատասխանել հեռախոսազանգերին և հաղորդագրություններին։
Թե ինչ ռեպորտաժ էին պատրաստում НТВ-ի աշխատակիցները, հեռուստաընկերությունը չի մանրամասնել։ «ТАСС» գործակալությունն էլ, հղում անելով Թուրքիայի ԱԳՆ իր աղբյուրներին, գրել է, որ լրագրողները ձերբակալվել են նկարահանումների պաշտոնական թույլտվություն չունենալու պատճառով։ РИА Новости-ն էլ, դարձյալ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ իր աղբյուրներին, հայտնել է, որ հեռուստաընկերության աշխատակիցները ձերբակալվել են այն շրջանում, որտեղ գտնվում է մարտական անօդաչուներ արտադրող Baykar Savunma ընկերությունը։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Սա առաջին դեպքը չէ, երբ ռուս լրագրողները ձերբակալվում են Թուրքիայում։ 2020 թվականի մարտին Անկարայում ձերբակալվել էին Sputnik Турция գործակալության երեք աշխատակիցներ։ Սկզբում նրանց բնակարանների վրա հարձակվել էին ազգայնականները, իսկ դրանից հետո, երբ տուժածները դիմել էին ոստիկանություն, նրանց բերման էին ենթարկել հարցաքննության, իսկ ռուսական լրատվական գործակալության Ստամբուլի գրասենյակը խուզարկվել էր։ Դեպքը տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա կատարած այցից մեկ օր առաջ։
2015 թվականին էլ Թուրքիայում ձերբակալել էին Россия-1 հեռուստաընկերության «Специальный корреспондент» հաղորդման նկարահանող խմբին։ Ավելի ուշ, նրանք արտաքսվել էին երկրից՝ «արտասահմանցի լրագրողների գործունեության կանոնների խախտման պատճառով»։ Նկարահանող խումբը ռեպորտաժ էր պատրաստում Սիրիայի սահմանից ոչ շատ հեռու։
Լուսանկարը՝ Chris McGrath / Getty Images
Մեկնաբանել