Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մարտի 30-ին հանրապետության առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Մարտի 31-ի երեկոյան ժամերին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 4-6, ցերեկը 10-14 աստիճանով:
Երևանում մարտի 30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Մարտի 31-ի երեկոյան ժամերին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է անձրև: Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել