HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանաբնակ հայերը 5 ռեանոմոբիլ են նվիրաբերել Արցախին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 5-ին Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությանը:

Ինչպես հաղորդում է պետնախարարի ֆեյսբուքյան էջը, 200 հազար դոլար արժողությամբ 5 մեքենաները, հագեցած տարբեր տեսակի բժշկական սարքավորանքներով, նվիրաբերել են ռուսաստանաբնակ հայեր՝ Նիկոլայ Սարկիսովը, Սերգեյ Սարկիսովը, Սուրեն Սաֆարյանն ու Գարեգին Ղևոնդյանը:

Պետական նախարարը շնորհակալական խոսք է փոխանցել կարևոր աջակցության համար՝ շեշտելով ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած ռեանոմոբիլների կենսական նշանակությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխման հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter