HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքը

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային ամերիկյան զինամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները։ Այդ տեղեկությունը ուրբաթ՝ դեկտեմբերի 4-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը։

«Այո’, Կոնգրեսի կողմից կա Թուրքիային զենքի վաճառքի կասեցում»,- հարցին կարճ պատասխանել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ Այդ թեմայի վերաբերյալ Քուփերն այլ մեկնաբանություն չի տվել։

2020 թվականի օգոստոսին ամերիկյան Defense News շաբաթաթերթը հայտնել էր, որ ԱՄՆ օրենսդիր իշխանության թևն արդեն գրեթե երկու տարի է արգելափակում է Թուրքիային ամերիկյան զինամթերքի և ռազմական տեխնիկայի վաճառքի՝ Վաշինգտոնի բոլոր խոշոր գործարքները։ Կոնգրեսի անդամները դիմել են այդ քայլին՝ փորձելով հավելյալ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նրան ստիպեն հրաժարվել Ռուսաստանից ձեռքբերել (ЗРС) С-400 զենիթահրթիռային համակարգերը։

Ռուսաստանն ու Թուրքիան 2017 թվականին ստորագրել էին պայմանագիր Մոսկվայի կողմից Անկարային C-400 համալիրներ մատակարարելու համար։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է Ռուսաստանից ձեռք բերել այդ համակարգերը։ Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք է ստացել Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների կողմից։ Միացյալ Նահանգները չի դադարեցնում Թուրքիայից պահանջել՝ հրաժարվել ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնումից։ Պայմանավորված այն հանգամանքով, որ Թուրքիան չի ենթարկվում ճնշումներին և չի հրաժարվում C-400 համակարգերից, Վաշինգտոնը Անկարային հանել է ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագրից։ Բացի այդ, ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիայի նկատմամբ կիրառել միակողմանի պատժամիջոցներ, սակայն չի շտապում դա անել, քանի որ խուսափում է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրումից, իսկ Անկարան զգուշացնում է, որ նման սահմանափակումների կիրառումն անպատասխան չի մնա:

Լուսանկարում Քլարք Քուփերը

լուսանկարը՝ meridian.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter