Ա. Հարությունյան. «Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին կրկին հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ: Իր ֆեյսբուքյան էջում այս մասին արած գրառման համաձայն՝ հանդիպմանը մասնակցել է նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:
«Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, ով անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ, իսկ նրանց ողջ լինելու մասին հաստատված տեղեկությունն այս պահին փոխանցվում է հարազատներին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Արցախի նախագահի խոսքով՝ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան հայկական կողմի «անառարկելի ապացույցներն են ցույց տալիս»:
«Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ շարունակելու ենք սկսված աշխատանքները բոլոր գերեվարված անձանց և զոհվածների մարմինները գտնելու ու հնարավորինս շուտ վերադարձնելու ուղղությամբ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Լուսանկարը՝ արխիվային, նոյեմբերի 30-ին տեղի ունեցած նմանատիպ հանդիպումից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել