HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հայաստանի Հանրապետության տարածքում տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Ջաջուռ, Քեթի գյուղերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևանում, Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) մարզում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter