HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն է սպասվում

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը սպասվում են թույլ տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 8-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter