HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումները 4 օր չեն աշխատի

Հարգելի քաղաքացիներ,

Տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման համակարգերի արդիականացման, տեխնիկական վերազինման և Երևանի քաղաքի հաշվառման-քննական նոր ստորաբաժանման գործարկման հետ կապված՝ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումները 2012 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը չեն աշխատելու:

Ճանապարհային ոստիկանությունը հայցում է Ձեր ներողամտությունը և խնդրում տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների ստացման համար դիմել՝ 2012 թվականի ապրիլի 3-ից սկսած:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ՝

1. 2012 թվականի ապրիլի 3-ից Երևան քաղաքում նախկին երեքի փոխարեն գործելու է մեկ հաշվառման-քննական ստորաբաժանում, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում՝ Գաջեգործների 76 հասցեում (Դավիթ Բեկ փողոցում գտնվող ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ) :

2. Տրանսպորտային միջոցների օտարման այն պայմանագրերի, որոնց ժամկետը լրանում է մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում, գործողության վերջին օր կհամարվի 2012 թվականի ապրիլի 3-ը:

Ճանապարհային ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter