
Վաղը ՏՄՊՊՀ-ն կհրապարակի իր բացահայտումները՝ «Մաքուր ջրի» վերաբերյալ
Մարտի 30-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը՝ «ՄԳԱ Վոթըր» («Մաքուր ջուր» ապրանքանիշ) ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքների վերաբերյալ:
«Նշված ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր՝ ջրի հումքային ծագման մասին տալով ոչ ճիշտ տեղեկություններ. մասնավորապես այն, որ իբր ընկերության կողմից վաճառվող «Մաքուր ջուր» ապրանքանիշի ջրի շշալցման ժամանակ օգտագործվող ջուրը վերցվում է ուղղակիորեն լեռնային աղբյուրից»,- հայտնում է ՏՄՊՊՀ-ն:
Հանձնաժողովը բացահայտել է, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերության արտադրատեսակների համար օգտագործվում է քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել