HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է 186 համայնքի միավորմամբ ձևավորել 11 համայնք 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է 186 համայնքի միավորմամբ ձևավորել 11 համայնք։

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում նման փոփոխություն կատարելու առաջարկ է հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ առաջարկվող փոփոխության՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի կազմում կընդգրկվեն Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար համայնքները։ Այսինքն՝ այս փոփոխությամբ 29 համայնք կմիավորվեն։

Արագածոտնի մարզի Դդմասար համայնքը կկազմվի Դդմասար, Արևուտ, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ համայնքներից՝ 6 համայնք։

Արարատի մարզի Մասիս համայնքում կընդգրկվեն 27 համայնք՝ Մասիս քաղաքը, Ազատաշենը, Այնթապը, Արբաթը, Արգավանդը, Արևաբույրը, Գեղանիստը, Գետափնյան, Դաշտավանը, Դարակերտը, Դարբնիկը, Զորակը, Խաչփարը, Հայանիստը, Հովտաշատը, Ղուկասավանը, Մարմարաշեն, Նիզամին, Նոր Խարբերդը, Նոր Կյուրինը, Նորաբացը, Նորամարգը, Ջրահովիտը, Ռանչպարը, Սայաթ Նովան, Սիսը, Սիփանիկ։

Արարատի մարզի Արաքս համայնքը կընդգրկի՝ Մխչյան, Աբովյան, Ազատավան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Լանջազատ, Կանաչուտ, Հովտաշեն, գ. Մասիս, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Վարդաշեն համայնքները։ Այսինքն՝ Արաքսը կկազմվի 23 համայնքից։

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի կազմում կներառվեն 26՝ Մեծամոր, Ակնալիճ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտաշար, Արևիկ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Եղեգնուտ, Զարթոնք, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մայիսյան, Մրգաշատ, Մրգաստան, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Տարոնիկ համայնքները։

Լոռու մարզի Թումանյան համայնքը կկազմվի Թումանյան, Դսեղ, Ձորագետ, Չկալով համայնքներից։

Լոռու մարզի Սպիտակ համայնքը կընդրգրկի 21 համայնք՝ Սպիտակ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Արջհովիտ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր։

Նոր փոփոխությամբ՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքը կկազմվի 12 համայնքից՝ Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի։

Կոտայքի մարզի Նաիրի համայնքը կկազմվի 12 համայնքից՝ Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ։

Ծաղկաձորի կազմում կընդգրկվի երկու համայնք՝ Ծաղկաձորն ու Մեղրաձորը։

Իսկ Շիրակի մարզի Արթիկ համայնքը կմիավորի 12 համայնք՝ Արթիկ, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ համայնք։

Առաջարկվող մեկ այլ փոխոխությամբ՝ Գեղարքունիքի մարզի խոշորացված Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր կտեղափոխվի։ Կենտրոնի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գեղամասար համայնքի ավագանին այս տարվա սեպտեմբեր ամսին ուղերձով դիմել է վարչապետին և Ազգային ժողովին համայնքային կենտրոնը Սոթք գյուղից Գեղամասար գյուղ տեղափոխելու առաջարկով:

Ինչով է պայմանավորված բնակավայրերի միավորումը

Քննարկման ներկայացված նախագծում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը որպես այս փոփոխությունների հիմնավորում՝ նշել է, որ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ կազմակերպվել են քննարկումներ, որոնց արդյունքներով մշակվել է այս նախագիծը:

«Գերիշխող համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: Միավորվող Դդմասար համայնքը ձևավորվում է 5 համայնքի միավորումից: Այդ համայնքներում հիմնական բնակչությունը բաղկացած է ազգային փոքրամասնություն համարվող եզդի բնակչությունից: Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ այդ համայնքները միավորվում են միմյանց հետ, որպեսզի չնվազի այդ համայնքների բնակչության կառուցվածքային կազմը»,- նախագծում նշել է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter