HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի կանխատեսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Դեկտեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 · Օդի առավելագույն ջերմաստիճան՝                     14.20C (1967 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        -19.00C (1994 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                     0.90C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter