ԱՄՆ-ը շարունակում է գերիշխել սպառազինությունների շուկայում
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է առաջատարը լինել սպառազինությունների շուկայում։ Այդ մասին պարզ է դառնում Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) տվյալներից, որոնք հրապարակվել են 2020 թվականի դեկտեմբերի 7-ին։ Սպառազինությունների շուկայի 25 խոշորագույն ընկերությունների ցանկում առաջին հինգն ամերիկյան ընկերություններ են. Lockheed Martin, Boeing, Northrop Grumman, Raytheon և General Dynamics.
Ամերիկյան 12 ընկերություններին գումարային առումով բաժին է հասնում զենքի վաճառքի 61 %-ը։ Չինական ընկերություններին բաժին է հասնում մատակարարումների 16 %-ը (ցանկում առկա են չինական 4 ընկերություններ), իսկ 3,9 %-ը բաժին է հասնում Ռուսաստանին։
«Ալմազ-Անթեյ» կոնցեռնը, որը 2019 թվականին իրականացրել է 9,42 միլիարդ դոլարի վաճառք, զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ «Միացյալ նավաշինարարական կորպորացիա» ռուսական ընկերությունը (4,5 միլիարդ դոլար) եզրափակում է վարկանիշային աղյուսակը՝ զբաղեցնելով 25-րդ հորիզոնականը։ 2019 թվականին ռուսական երկու ընկերությունների վաճառքի ցուցանիշներն ընկել են, այն դեպքում, երբ ընկել են չինական և ամերիկյան մեկական ընկերությունների վաճառքի ցուցանիշները։
Սպառազինությունների շուկայի 25 խոշոր դերակատարների ցանկում առաջին անգամ հայտնվել է մի ընկերություն Միացյալ Արաբական Էմիրություններից ընկերություն։ SIPRI-ի փորձագետների գնահատմամբ՝ EDGE-ն 2019 թվականին 4,75 միլիարդ դոլարի զենք է վաճառել։ Թոփ 25 ընկերությունների վաճառած զինամթերքի գումարային արժեքը գերազանցել է 361 մլրդ ԱՄՆ դոլարը։ Այս ցուցանիշը 8,5 %-ով ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։
Sales of arms and military services by the sector’s largest 25 companies totalled US$361 billion in 2019, 8.5% more than in 2018. New SIPRI data on the global #ArmsIndustry out now ➡️ https://t.co/3x3gyZy9sE pic.twitter.com/OJvGHLfSVE
— SIPRI (@SIPRIorg) December 6, 2020
Լուսանկարը՝ Wikimedia Commons-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել