HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանը այլ երկրներում համավարակի ֆոնին արտահանման բում է ապրում

2020 թվականի նոյեմբեր ամսին Չինաստանից արտահանման ծավալները կտրուկ աճել են։ ՉԺՀ մաքսային ծառայությունը դեկտեմբերի 7-ին Պեկինում հայտարարել է, որ արտահանման ծավալները տարեկան կտրվածքով աճել են 21,1 %-ով։ Միևնույն ժամանակ, չնայած որոշ կանխատեսումներին, ներկրման ծավալներն աճել են միայն 4,5 %-ով, ինչն ավելի ցածր է, քան հոկտեմբերին, երբ ներկրման ծավալների աճը կազմել էր 4,7 %։

Փորձագետները նշում են, որ արտաքին առևտրի ոլորտում 13,6 տոկոս ընդհանուր աճը նպաստում է չինական տնտեսության ավելի արագ վերականգնմանը, քան սպասվում էր: Քանի որ Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ամառվանից գտնվում է փաստացի վերահսկողության տակ և գրանցվում են վարակման եզակի դեպքեր, երկրում տնտեսական կյանքը կայունացել է։

Մինչ աշխարհում նոր է սկսվում կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, Չինաստանն այս տարի կդառնա միակ խոշոր տնտեսությունը, որտեղ կգրանցվի տնտեսական աճ: Փորձագետներն ակնկալում են ՀՆԱ-ի 2-2,2 % աճ։ Կարևոր ցուցիչները փաստում են այն մասին, որ ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում Չինաստանի տնտեսական աճը կարող է գերազանցել 5,5 %-ը, իսկ չինացի որոշ փորձագետներ էլ կանխատեսում են ընդհանուր առմամբ մոտ 6 % աճ։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 4,9 %։

Չինական արտադրության ոլորտում էլ արձանագրվել են վերջին տասը տարվա ընթացքում ամենադրական միտումները։ Caixin տնտեսական հեղինակավոր ամսագրի կազմած վաճառքի մենեջերների սպասումների ցուցանիշը նոյեմբերին 53,6 կետից աճել է 54,9 կետի։ 2010 թվականի նոյեմբերից ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է։ Աշխատանքային զբաղվածության ոլորտում էլ նոյեմբերի աճը ռեկորդային է 2011 թվականի մայիսից ի վեր։

Լուսանկարը՝ AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter