HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյան. «Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր»

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել 1988 թվականի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ, որում ասված է.

«Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Վերջին շրջանում էական աշխատանքներ են տարվել` վերացնելու երկրաշարժի հետեւանքները: Շիրակամուտը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, չնայած այն մեծագույն ցավին, որ վերապրել են, իրենց մեջ ուժ են գտել շարունակելու կյանքը եւ շտկելու մեջքը: Այսօր ավելի քան երբեւէ արդիական է միեւնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով  շարունակել ապրել եւ շտկել մեր մեջքը: Երկրաշարժից տուժած շրջաններում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր, եւ այդ մանուկները պիտի մեծանան ու ապրեն կայուն, անվտանգ եւ բարեկեցիկ հայրենիքում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter