HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարիբեկ Սուքիասյան. եղբայրս հորդորեց ինձ առաջադրվել պատգամավորության թեկնածու

Առաջադրվելով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու՝ ցանկանում եմ հասարակությանը տեղեկացնել այդ որոշման շարժառիթների մասին:

Առաջին. եղբորս՝ Խաչատուր Սուքիասյանին, չգրանցելը ես համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում և քաղաքական հետապնդում: Այդ քայլը մեծ դժգոհություն է առաջացրել ընտրողների, հասարակության լայն շրջանակներում և, իհարկե, մեզ մոտ: Դա ես հերթական հաշվեհարդար եմ համարում՝ Խաչատուրի հանդեպ նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով, և գտնում եմ, որ պետք է պայքարեմ այդ անարդարության դեմ՝ շարունակելով նրա պատգամավորական գործունեությունը:

Երկրորդ. Խաչատուրի համար ամենևին էլ ինքնանպատակ չէր խորհրդարանում լինելը, նա տնտեսությանը վերաբերող բազմաթիվ օրինագծեր, նախաձեռնություններ, ծրագրեր ունի և ցանկանում է, որ այդ ծրագրերն իրականանան: Եվ եղբայրս հորդորեց ինձ ընդունել այս որոշումը:

Երրորդ. բոլորը շատ լավ գիտեն, որ այս ընտրատարածքում միշտ եղել է սուր, բայց քաղաքակիրթ մրցակցություն մի քանի թեկնածուների միջև: Եվ մենք ցանկանում ենք, որ այդ արդեն ձևավորված ավանդույթը այսուհետև ևս շարունակվի:

Չորրորդ. իմ առաջադրումը նաև ինչ-որ չափով արձագանք է հասարակության պահանջին:

Համոզված եմ, որ ընտրողների քվեն ստանալու դեպքում կարող եմ արդյունավետ աշխատել Ազգային ժողովում: Ունեմ աշխատելու, ղեկավարելու մեծ փորձ, լավ պատկերացնում եմ տնտեսությունը, գիտեմ տնտեսությանը խոչընդոտող գործոնները, որոնք կարելի է մեղմացնել կամ վերացնել՝ կատարելագործելով և բարելավելով օրենսդրությունը: Իմ շուրջը համախմբված տնտեսագետների ու իրավաբանների արհեստավարժ թիմը կօգնի ինձ իրականացնելու իմ պատգամավորական գործառույթները:

Սարիբեկ Սուքիասյան

Մեկնաբանություններ (2)

APO
hajoxutyun em cankanum,u aroxj mtacelakerp.
Vahagn
Lav el arec, vor drec, tenas X. Sukiasyanin xaxic durs hanoxnery chein mtacel ajs masov?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter