Տեղի է ունեցել Քաղաքական և գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով ամենամյա հանդիպումը
Մարտի 29-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Քաղաքական և գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով ամենամյա հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը և Կոմիտեի՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում պաշտպանական բարեփոխումները և պաշտպանական օրենսդրության ոլորտում վերջին նախաձեռնությունները:
Մասնավորապես, անդրադարձ է եղել զինված ուժերի նոր կարգապահական կանոնագրքի ընդունման, պրոֆեսիոնալ կրտսեր ենթասպայական՝ սերժանտական կորպուսի ձևավորման օրենսդրական փաթեթի, նոր «Ռազմական կրթության հայեցակարգի» և խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացման գործընթացներում նկատված էական առաջընթացին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ դաշինքը պատրաստակամություն է հայտնել այսուհետև ևս աջակցել պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել