Եվրամիությունը Միացյալ Նահանգների հետ միասին նախատեսում է բարեփոխել մի շարք միջազգային կազմակերպություններ
Եվրամիությունը, ԱՄՆ նոր վարչակազմի հետ միասին, մտադիր է զբաղվել միջազգային կազմակերպությունների, ներառյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության, ամրապնդմամբ և բարեփոխումներով։ Այդ մասին նշվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։
«Եկել է ժամանակը վերագործարկել ԵՄ և ԱՄՆ միացյալ ջանքերը՝ միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության, ամրապնդման և բարեփոխումների համար»,- նշվում է տարածված փաստաթղթի մեջ։
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ընթանում էր ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Նախարարները քննարկում էին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո այդ երկրի հետ ԵՄ հարաբերությունները, Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրականում, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ԵՄ պատժամիջոցների նոր ռեժիմը և այլ հարցեր։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել