HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին՝ առանձին շրջաններում, 10-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց Ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝                     13.90C (1981 թ.)
    · Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         -14.30C (1994 թ.)
    · Օդի միջին օրական ջերմաստիճան՝                      1.20C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter