HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Թագուհի Թովմասյան. «Արավուսից 37 հա հողատարածք համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին»

«Ահազանգս Սյունիքի մարզի Արավուս համայնքից է: Մարզի մի խումբ բնակիչներ ինձ են դիմել` հայտնելով, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում գտնվող համայնքի պահուստային ֆոնդի հողերը ադրբեջանցիներն իրենցից խլում են»:

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց անկախ պատգամավոր, նախկին իմքայլական Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորի խոսքով` գյուղի 8 տասնյակ կամավորները, որոնք պաշտպանում էին սահմանները, ստիպված են եղել նահանջել տարիներ շարունակ մշակվող իրենց հողատարածքներից: Թովմասյանն ասաց, որ պաշտոնական պատասխանին էլ է ծանոթացել. Սյունիքի փոխմարզպետը պատասխանել է, որ գյուղի հատվածում հայկական կողմից տարածքներ չեն զիջվել:

«Իհարկե հաճելի է լսել, որ պետական սահմանից մի մետր անգամ չենք զիջել, բայց իրականությունն ու պաշտոնյաների հերքումները, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Արավուսից 37 հա հողատարածք համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին: 9 hա հողատարածք սեփականաշնորհված է, քաղաքացիներն ունեն սեփականության վկայականներ, սակայն զրկվել են իրենց հողատարածքները օգտագործելու իրավունքից»,- ասաց Թովմասյանը` հավելելով, որ խոսքը վարելահողերի մասին է:

Քաղաքական մեծամասնության նախկին պատգամավորի համոզմամբ` սահմանամերձ համայնքների բնակիչները միայնակ են մնացել իրենց հոգսերի հետ, իր հետ զրույցում պահանջել են պետության ներկայացուցչի ներկայությունը մարզում:

Պատգամավորը հայտարարեց` սահմանների բաժանման հարցով կոչված են զբաղվելու ԱԳՆ-ն ու ՊՆ-ն,  երկուսն էլ այս փուլում իրենց գործառույթներն ամբողջությամբ չեն իրականացնում:

«Այս պահին ֆիքսված սահման՝ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ, չունենք, իսկ դեռ ինչքան պետք է գյուղացիներն անձամբ բանակցեն ադրբեջանցիների հետ, հայտնի չէ: Փաստ է, որ GPS-ով հանձնում ենք մեր հայրենիքի սահմանները թշնամուն ու եռակողմ պայմանագրի երկրորդ, երրորդ կողմերը ներկա չեն»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter