HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ի գնահատականը՝ ՊԵԿ-ին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեում անցկացված ստուգումները ցույց են տվել, որ առանձին դեպքերում հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների կոմիտեի աշխատակիցների կողմից վերլուծություններն ու ուսումնասիրությունները չեն կատարվել ժամանակին և պատշաճ, իսկ աշխատանքները արդյունավետ չեն կազմակերպվել:
  • Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը պատշաճ ձևով ներկայացված չեն եղել մաքսային արժեքի վրա ազդեցություն ունեցող և ավտոմեքենայի վրա տեղադրված լրացուցիչ պահեստամասերի արժեքները:
  • Համակարգի աշխատանքներում դեռևս համատարած չի եղել հաստատված վարքագծի կանոնների լիարժեք պահպանումը հարկային և մաքսային ծառայողների կողմից:
  • Մաքսային միջնորդների և տնտեսվարող սուբյեկտների համար  ՊԵԿ-ի կողմից տարեկան կտրվածքով կազմակերպվել է հայտարարագրերի ներկայացման ուսուցման ընդամենը երկու կամ երեք դասընթաց: Արդյունքում,  դեռևս ցածր է  տնտեսվարող սուբյեկտների կողմից ինքնահայտարարագրման գործընթացի մակարդակը, մինչդեռ մեծ է մաքսային միջնորդների կողմից ներկայացված հայտարարագրերի քանակը: Նման իրավիճակում մաքսային միջնորդների կողմից սահմանված բարձր սակագները լրացուցիչ տնտեսական բեռ են հանդիսացել տնտեսվարող սուբյեկտների համար:
  • «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փո­փո­խու­թյու­ն­ները (06.12.2011թ.) որոնք ընդունվել են հապճեպ և առանց հանրային քննարկման, գնահատվում են բացասական: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել նշված հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների նախագծերի հանրային քննարկումներ անցկացնելու, և դրանք ողջամիտ ժամկետում ուժի մեջ մտցնելու և կիրառելու հարցում:

Արձանագրված դրական զարգացումները

  • Հարկային և մաքսային հսկողության բնագավառում համատարած ստուգումներից ամբողջական անցում է կատարվել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների համակարգին (ՌՉՍՀ), իսկ վերջինս էլ ավտոմատացվել է:
  • 2011 թվականին Պետական եկամուտների կոմիտեն քայլեր է ձեռնարկել հնարավորինս բացառելու հար­կա­տու-տեսուչ շփումը՝ փոխարենը ներդնելով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների հա­մակարգը:
  • Բարեփոխվել է հարկ վճարողների սպասարկման կազմակերպումը՝ գործարկելով ՊԵԿ համակարգում հարկ վճարողների սպասարկման կենտրոնները և սրահները, հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը, տեղեկատվական տերմինալները, ինչպես նաև ՊԵԿ ուսումնական կենտրոնը:
  • Պարզեցվել է հարկային և մաքսային օրենսդրությունը ՓՄՁ-ների համար` բարենպաստ հարկման ռեժիմների ներդրմամբ և հաշվետվությունների քանակի ու պարբերականության օպտիմալացմամբ:
  • Ապահովվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների համատարած կիրառումը և ՀԴՄ-ների կտրոնների ստացման մշակույթի ներդրումը:
  • Մաքսային վարչարարության բնագավառում ներդրվել է TWM հայտարարագրման ավտոմատ համակարգ, որն ուղղված է մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակահատվածի կրճատմանը, մաքսային հսկողության արդյունավետությանը:
  • Կրճատվել է մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը և ժամանակը, մաքսային հսկողության համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի քանակը կրճատվել է 5-ով, ներկայումս մաքսային ձևակերպումների ժամանակ պահանջվում է 3 փաստաթուղթ:

Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Տարեկան զեկույցի  սույն բաժինն (19) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/572 հասցեով։

Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter