HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցավալի է, որ երիտասարդ գիտնականները ինքնակազմակերպման բավարար մակարդակ չեն դրսևորում»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի հետ: Պետությունը որպես հավելյալ աջակցություն 100 մլն դրամ էր հատկացրել երիտասարդ գիտնականներին վերջինների և ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո:

Հանդիպման ընթացքում երիտասարդ գիտնականները Արմեն Աշոտյանի հետ քննարկել են խորհրդի աշխատակարգը, որի հարցում նրանք որոշակի անհամաձայնություններ ունեին: Աշխատակարգը ձևավորվել է գիտնականների առաջարկությամբ, աշխատակարգի համաձայն՝ գիտնականներն իրենք պետք է բաշխեն գոմարը:

«Ցավալի է, որ երիտասարդ գիտնականները, ովքեր հանրապետության նախագահի առջև ծրագիրն իրականացնելու պատասխանատվություն են ստանձնել և ստացել այդ վստահությունը, այս պահին ինքնակազմակերպման բավարար մակարդակ չեն կարողանում դրսևորել: Վստահ եմ, որ գումարը տեղ է հասնելու, թե ինչպես, և աշխատանքային որ խմբի կողմից՝ տեխնիկական խնդիր է»,- հանդիպման ժամանակ ասել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդ գիտնականների բոլոր վիճահարույց հարցերը: ԿԳՆ-ի տեղեկացմամբ՝ Արմեն Աշոտյանի և խորհրդակցության խմբի անդամների միջնորդությամբ կայացվել է աշխատակարգի վերաբերյալ վերջնական որոշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter