HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլու. «Թուրքիայի և Եվրամիության խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության և դիվանագիտության ճանապարհներով»

Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ՝ կազմակերպությանը Թուրքիայի լիարժեք անդամակցության հեռանկարով։ Այդ մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Եվ դա ցանկանում ենք անել ամբողջական անդամակցության հեռանկարով։ Սակայն Եվրամիությունը, որպես կանոն, աջակցում է ԵՄ անդամ մյուս երկրներին»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին գերատեսչական մարմնի ղեկավարը։

Չավուշօղլուի խոսքերով՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև առկա խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության և դիվանագիտության ճանապարհներով։ Բացի այդ, Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Աթենքը դադարեցրել է ՆԱՏՕ-ի շրջանակներում Միջերկրական ծովում առկա իրավիճակի վերաբերյալ Անկարայի հետ բանակցություններին մասնակցությունը։

2020 թվականի հոկտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ին կոչ էր արել պահել խոստումները, այդ թվում՝ Եվրամիությանը Թուրքիայի լիարժեք անդամակցության մասով։ Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան վճռական է եվրաինտեգրման հարցում և ձգտում է կառուցել իր ապագան Եվրոպայի հետ։

Լուսանկարը՝ duvarenglish.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter