HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանում նշվել է Եղիշե Չարենցի 115-ամյակը

Մարտի 28-ին Բեյրութի «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի 115-ամյակին: Միջոցառումն անցկացվում էր հայ տպագրության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակում:

Երեկոյի մասնակցել է «Ծաղիկ» գրական ազգային շաբաթաթերթը, հովանավորել են ՀՀ սփյուռքի նախարարությունը և Լիբանանում ՀՀ դեսպանությունը:

Գրական երեկոն ուղեկցվել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» ստեղծագործության ընթերցմամբ, ասմունքող Անի Սարաֆյան-Եփրեմյանը արտասանել է «Ես իմ անուշ Հայաստանի» և «Սայաթ Նովա» բանաստեղծությունները, երիտասարդ երաժիշտները կատարել են Սայաթ-Նովայի, Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Չարենցի կյանքին և գրական գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Նորայր Ադալյանը:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հրապարակել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահ մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանին ունեցած բազմամյա ստեղծագործական վաստակի համար սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» ոսկե մեդալով պարգևատրելու մասին:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ դեսպանը ներկայացրել է մանրամասներ ապրիլին Երևանում նախատեսվող միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն հայ գրատպության 500-ամյակին և Երևանը՝ որպես 2012 թ. համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու ծրագրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter