HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1,1 մլն դոլար կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 1մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար: Այս մասին հաղորդում է համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Այս գումարից 932 հազար դոլարը հանգանակել և հիմնադրամին է տրամադրել OneArmenia կազմակերպությունը, իսկ 100 հազարը հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը, մնացած գումարը՝ 68 հազար ԱՄՆ դոլար, փոխանցումներ են անհատ նվիրատուների կողմից: 

«Բոլոր դեպքերում նվիրատուների հետ նախապես պայմանավորվածություն է եղել, կամ փոխանցման նպատակը դաշտում նշված է եղել խնդրանք՝ գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ինչը և իրականացվել է»,- տեղեկացնում է համահայկական հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter