Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին (նստավայրը՝ ք. Թբիլիսի): Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերություններին, պատմական կապերի, մշակութային ու հոգևոր ժառանգության ընդհանրության վրա հիմնված համագործակցության խորացմանը:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պահպանության, մարդասիրական մի շարք խնդիրների շուրջ: Պատվիրակը Սուրբ Աթոռի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ժառանգության պահպանմանը:
Նախագահ Սարգսյանը և արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են նաև ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել