HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը համաձայն չէ ՄԻՊ-ի գնահատականին

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ՀՀ ոստիկանության 2011 թվականի գործունեության վերաբերյալ հրապարակված գնահատականում նշվել է, որ հաճախ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում անհիմն մերժվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը՝ հաշվառված չլինելու պատճառաբանությամբ:

Հայտնում ենք մեր անհամաձայնությունը Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականի վերաբերյալ և պարզաբանում հետևյալը՝

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված է վարչական պատասխանատվություն՝ առանց հաշվառման բնակվելու համար:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 18-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումների 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն անձնագիր տալու, փոխանակելու գործողությունը մերժվում է, եթե դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում:

Այսինքն՝ պետական ռեգիստրում հաշվառում վարելը և անձնագրավորումը միմյանց հետ փոխկապակցված իրավաչափ ընթացակարգեր են, որոնց շնորհիվ իրացվում է բնակչության պետական ռեգիստրում օրենքով նախատեված քաղաքացու հաշվառվելու պարտականությունը:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter