Դեկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը և 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել