HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նպաստի անկանխիկ վճարման կարգում փոփոխություն է նախատեսվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է խնամքի նպաստի վճարման կարգում փոփոխություն կատարել։ Այդպիսի որոշման նախագիծ է ներկայացվել e-draft.am-ում, որը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքն է։

Առաջարկվող փոփոխությամբ՝ եթե խնամքի նպաստի վճարման եղանակը փոխելու, դրա վճարումը վերսկսելու կամ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը չի ներակայացվում մինչև խնամքի նպաստի վճարումն անկանխիկ եղանակով շարունակելու ժամկետները, ապա նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով։ Այս դեպքում դիմում չներկայացրած շահառուի համար խնամքի նպաստն անկանխիկ եղանակով  վճարող կազմակերպության ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է Սոցիալական ապահովության ծառայությունը՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիս ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս

2) այլ քաղաքներում 2022 թվականի հունվար ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս 

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվար ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվար ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս:

Նշված ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս խնամքի նպաստը համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կանխիկ եղանակով ստացող անձանց համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունը (բանկը կամ Ազգային օպերատորը) ծրագրային մոդուլի կիրառմամբ, պատահականության սկզբունքով ընտրվում է։ Իսկ ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով այդ ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ներառման ենթակա՝ այդ բնակավայրում անկանխիկ եղանակով խնամքի նպաստ ստացող անձանց թվի համամասնություններն՝ ըստ վճարող կազմակերպությունների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter