«Մեր բակ» մանկապարտեզում բռնության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Երևանի «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզի աշխատակիցների կողմից մանկապարտեզի սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել