
Ազգային ժողովում հարցուպատասխան էր, դարպասների դիմաց՝ բողոքի ակցիա (լուսանկարներ)
Ազգային ժողովում դեկտեմբերի 9-ին կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մասնակցում էին պատգամավորների հետ հարցուպատասխանին։ Դրան զուգահեռ խորհրդարանի դարպասների մոտ հավաքվել էին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները, որոնք շարունակում էին պահանջել վարչապետի հրաժարականը։ Մարդկանց բազմության պատճառով՝ Բաղրամյան պողոտայի երթևեկությունը ժամանակավորապես կաթվածահար էր եղել։
«Հետքը» ներկայացնում է լուսանկարներ այսօրվա հարցուպատասխանից և ընդդիմության բողոքի ակցիայից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել