HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մյունխենի անվտանգության համաժողովը անորոշ ժամկետով հետաձգվել է

Մյունխենի անվտանգության համաժողովը, որը պետք է կայանար 2021 թվականի փետրվարի 19-21-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է։ Այդ մասին հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը։

«Շարունակվող համավարակը մեզ թույլ չի տալիս անցկացնել համաժողովը, որը նախատեսվում էր 2021 թվականի փետրվարի 19-21-ը։ Մենք կշարունակենք աշխատանքը մեր գործընկերների հետ, որպեսզի օպերատիվ կերպով որոշենք Մյունխենի անվտանգության համաժողով-2021-ի ժամկետները»,- հավելել է Իշինգերը։

Նրա խոսքերով՝ նոր ժամկետները կհայտարարվեն Գերմանիայի իրավասու մարմինների հետ համաձայնեցնելուց հետո։

Մյունխենի անվտանգության համաժողովն ավանդաբար անցկացվում է փետրվար ամսին գերմանական Մյունխեն քաղաքում։ Համաժողովը հավաքում է աշխարհի առաջնորդներին, քաղաքական գործիչներին և փորձագետներին՝ քննարկելու միջազգային քաղաքականության օրակարգային հարցերը։

Լուսանկարը՝ Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter