HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՊՀ գագաթնաժողովը կանցկացվի առցանց ռեժիմով

ԱՊՀ գագաթնաժողովը, որը կայանալու էր 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, կանցկացվի առցանց ռեժիմով։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Այս տարի ԱՊՀ-ում նախագահում է Ուզբեկստանը: Գագաթնաժողովից առաջ կկայանա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհուրդը։ Հինգշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, նրանք կքննարկեն ինտեգրման հարցերը՝ շեշտը դնելով կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանն ուղղված միացյալ գործողությունների իրականացման վրա։ Բացի այդ, արտաքին գործերի նախարարները կքննարկեն մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատման դեպքում, կներառվեն դեկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի օրակարգում։

«Հանդիպման ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակում Համագործակցության շրջանակներում ձեռք բերված արդյունքների և փոխգործակցության նոր առաջնահերթությունների, միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստում ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերի քննարկում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, առցանց քննարկմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի արտաքին գերատեսչական մարմինների ղեկավարները, ինչպես նաև Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Լուսանկարը՝ ԱՊՀ պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter