HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ անհրաժեշտ է բուհերում տարեկան 20 %-ով ավելացնել ՏՏ կադրեր պատրաստող տեղերը

«Մասնավոր հատվածն ապագա 5 տարիների ընթացքում պետության առջև դնում է հստակ խնդիր. մենք պարտավոր ենք տարեկան առնվազն 20 տոկոսով ավելացնել համապատասխան տեղերը բուհերում, որոնք պատրաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների կադրեր»,- այսօր Կոտայքի մարզում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ ՏՏ ոլորտում մասնավորի տարեկան արտադրանքի և աշխատատեղերի աճը կազմում է 20-30 տոկոս, և այսօր խիստ բարձր է մրցակցությունը այդ կադրերի նկատմամբ։

«Դրա արդյունքում աշխատավարձն էլ աճում է շատ բարձր տեմպերով։ Նոր աշխատատեղում ծրագրավորողի աշխատավարձն սկսվում է 500 հազար դրամից։ Ընդ որում, այսպիսի աշխատատեղերն այսօր առկա են, և ոլորտը չի կարողանում իր համար գտնել համապատասխան կադրեր։ Դրա համար մենք կրթության և գիտության նախարարության հետ արդեն մշակում ենք ծրագիր, որպեսզի էապես ավելացնենք այդ ոլորտում կադրերի պատրաստման հզորությունները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ այսպիսի 2-րդ ճյուղը դառնալու է ճշգրիտ ճարտարագիտությունը, որտեղ ևս աճի բավական մեծ տեմպեր կան, 3-րդը լինելու է դեղագործությունը։ Սրանք այն ճյուղերն են, որոնք ներառված են Հայաստանի նոր արդյունաբերական քաղաքականության մեջ։

«Կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձը ցույց է տալիս, որ պետություն-մասնավոր համագործակցության այն հարթակը, որն ստեղծել ենք, առարկայական պտուղներ է տալիս։ Աշխատում ենք մասնավորի հետ, բացահայտում նրանց խնդիրները և լուծում դրանք։ Մարդիկ տեսնում են, որ ներդրումների նոր դաշտ է բացվում։ Այս դրական փորձն էլ ստիպեց մեզ, որ մշակենք և ներդնենք նոր արդյունաբերական ծրագիրը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Արտագնա նիստում գործադիրը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2012թ. ծրագիրը և դրա միջոցառումների ցանկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter