
Ռազմիկ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ
Կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ՝ Արարատի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Թևոնյանը։
Նա ծնվել է 1961թ.-ին Արարատի շրջանի Արալեզ գյուղում։ 1991թ-ից մինչ օրս Երասխի գինու գործարանի տնօրենն է։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «ԵԼՔ» դաշինքի կողմից առաջադրվել է՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։
Վերջինս նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ներկայիս մարզպետ Գարիկ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը դեռ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել