HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է «Երևան ՋԷԿ»-ի տարածքում կառուցել 3 հազար քմ մակերեսով գործարան

Այսօր կառավարության որոշմամբ «Հասա գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մարտի 25-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2015 թ. մարտի 25-ը։

Ընկերությունը նախատեսում է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տարածքում կառուցել մոտ 3 հազար քմ մակերեսով գործարան՝ ջուր ածխային վառելիք արտադրելու նպատակով, և տարեկան արտադրել մոտ 0.91 մլն տոննա վառելիք, ստեղծել առնվազն 45 նոր աշխատատեղ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ որոշումն իր դրական ազդեցությունն է թողնելու նաև սակագների վրա, որովհետև արտադրվող էլեկտրաէնեգիայի ինքնարժեքն ավելի ցածր է լինելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter