HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Անհետ կորած զինծառայողների ընտանիքներն ամսական 300 000 դրամ աջակցություն կստանան

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ամսական 300 000 դրամ կտրամադրվի: Այսպիսի որոշում ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում:

Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած միջոցառման հաստատման ամսվանից։

Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հարազատների դիմումների հիման վրա պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում գրանցված անձինք, որոնց վերաբերյալ առկա չէ տեղեկատվություն, որ նրանց գտնվելու վայրն անհայտ է դարձել զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու արդյունքում։

Վարչապետը նշեց, որ աջակցությունն ավելի արագ դարձնելու համար գումարը բյուջեից կփոխանցվի հիմնադրամին:

«Որոշում ենք կայացրել, որ բյուջեից գումար կփոխանցվի հիմնադրամին, որպեսզի վերջինս այս ընթացքում նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300 000 դրամ աջակցություն տրամադրի, մինչև իրենց կարգավիճակը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ կհստակեցվի: Եթե կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, այսինքն՝ պիտի ստանան օրենքով սահմանված կարգով աջակցությունը, բյուջեից վճարված գումարը կնվազեցվի այն գումարից, որն ի սկզբանե պետք է ստանային: Եթե կպարզվի, որ շահառու չեն, կլինի որպես անհատույց աջակցություն»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենամսյա դրամական օգնության տրամադրումը կիրականացվի Հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով Պաշտպանության նախարարության տվյալները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter