
Արցախում տնից զրկված քաղաքացիները 250 000 դրամ աջակցություն կստանան
Կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ՝ Արցախում պատերազմի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների հետևանքով բնակելի տները կորցրած, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում անշարժ գույք ունեցող քաղաքացիներին կտրամադրվի աջակցություն՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին 250 000 դրամի չափով:
Միջոցառման շրջանակում աջակցության շահառու են համարվում ընտանիքի նաև անչափահաս անդամները:
Ընդունված նախագածով առաջարկվում է Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու համար եկամուտների հաշվին լրացուցիչ հատկացնել 9.9 մլրդ դրամ: Ենթադրվում է, որ պոտենցիալ շահառուների թիվը 33,000 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել