HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների և կամավորների վերականգնողական բուժումն անվճար կլինի 

Արցախում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների և կամավորների, ինչպես նաև Հայաստանի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժօգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար  և արտնյալ պայմաններով: Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում:

«Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում  դեպքերի թվի ավելացում է նախատեսվում շուրջ 4000-ով, որը կպահանջի լրացուցիչ շուրջ 2,870 մլրդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter