
Կառավարությունը հաստատեց ՃՇՀԱ համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Կառավարությունը դեկտեմբերի 10-ի որոշմամբ հաստատեց «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վահրամի Վարդանյանի ընտրության արդյունքները:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել ՃՏՀԱՀ հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
Մրցույթն ընթացել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել են խորհրդի 32 անդամներից 27-ը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 27 անդամների միաձայն որոշմամբ դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վահրամի Վարդանյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում:
Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը։ Կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի որոշմամբ հաստատված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Կառավարության:
Եթե թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:
Մեկնաբանել