HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 13-15-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    21.60C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       -16.90C (1994 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    0.80C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter